Ալեն Սիմոնյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտքի արգելքի մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ պետությունների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինի Հայաստան մուտքի արգելքին։
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքանչյուր անձ, անկախ նրանից այլ եկիր կներկայացնի, թե ոչ, բնական է ՀՀ-ն չի կարող դրան անտարբեր լինել: Հայաստանի Հանրապետությունը մեզ համար կարմիր գիշծ է և իր սահմանները մեզ համար կարմիր գիծ են: Ուստի բոլոր ընկերները և գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ»,-նշեց ԱԺ խոսնակը:
Կապված RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտքի արգելքին՝ Սիմոնյանն ասաց, որ նման տեղեկություն չունի:
«Չեմ բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը և հայկական ազգանուններով տարբեր երկրների գործակալներ և մարդիկ, ովքեր որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, ՀՀ-ի անկախության նկատմաբ, ՀՀ-ի նախկին ղեկավարների նկատմամբ, ի դեպ, մասնավոր զրույցներում շատ վիրավորական արտահայտություններ կանեն: Եթե շատ փորձեն ընդդիմադիր ձեր գործընկերները նման մարդկանց պաշտպանել ես կարող է ջղայնանամ և պատմեմ, թե այդ մարդիկ մասնավոր զրույցներում ինչեր են ասում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Մարգարիտա Սիմոնյանը իր Тelegram-ի ալիքում գրել է, որ Կոնստանտին Զատուլինը երկար տարիներ եղել է Հայաստանի կողմնակիցը։
«Հայաստանի ներկայիս ղեկավարի կողմից արգելվել է նրա մուտքը Հայաստան։ Ի դեպ՝ իմը նույնպես»,-նշել է նա։
Կարծիքներ