Պեսկովը մեկնաբանել է, թե ինչու է Պուտինը եկեղեցում մենակ եղել սուրբծննդյան պատարագի ժամանակ
Սուրբծննդյան պատարագը Նովո-Օգարևոյի եկեղեցիներից մեկում, որին ներկա գտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անցել է առանց ծխականների՝ ելնելով համաճարակաբանական անվտանգության նկատառումներից: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ պատարագին ներկաների թիվը ստիպված են եղել կրճատել՝ կորոնավիրուսի շարունակվող համավարակի պատճառով:
«Նրա հետ մի քանի հոգևորականներ են եղել: Մյուս ծխականների բացակայության պատճառը մեկն է՝ համաճարակաբանական նախազգուշացումները»,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:
Կարծիքներ