Հայաստանի բեռնատարները Վերին Լարսում մաքսազերծվում են առաջնահերթության սկզբունքով. Գեորգի Ցեգոև

Հայաստանի բեռնատարները Վերին Լարսում մաքսազերծվում են առաջնահերթության սկզբունքով. Գեորգի Ցեգոև

Հայաստանից բեռնատարները «Վերինի Լարս» մաքսային անցակետում մաքսազերծվում են առաջնահերթության սկզբունքով: Այս մասին հայտնել է մաքսակետի պետի տեղակալ Գեորգի Ցեգոևը։

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի գնահատմամբ, «Վերին Լարս» մաքսային անցակետի արդիականացումը դրական է, այն ընդլայնվել է մինչև 39 գոտով, ինչի արդյունքում չկան խցանումներ չկան, ճանապարհներն ազատ են:

Ըստ Դաշնային մաքսային ծառայության տվյալների՝ բեռների գրեթե կեսը, մոտ 48%, գալիս է Հայաստանից։

«Առաջին հերթին ստուգվում են Հայաստանից բեռնատարները, որոնց համար նախատեսված է ևս 100 տեղ Հարավային դարպասի մոտ: Այնտեղ  հնարավոր է նաև մաքսային լիարժեք գործողություն իրականացնել»,- ասել է Ցեգոևը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում