Թուրքիան ԱՄՆ-ին սպառնում է պատժամիջոցներով
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո Թուրքիայի պաշտոնատար անձինք շարունակում են դատապարտող հայտարարություններով հանդես գալ։
«Ցեղասպանություն» տերմինը հնչեցնելուց բացի թուրք պաշտոնյաներին և հանրության որոշ խմբերի խիստ վրդովեցրել է այն, որ ԱՄՆ նախագահն իր հայտարարության մեջ Ստամբուլն անվանել է Կոստանդուպոլիս։
Նախատեսվում է, որ ապրիլի 26-ին գումարվելիք կառավարության նիստիում, որը կգլխավորի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կքննարկվի ԱՄՆ դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, փոխանցում է Ermenihaber-ը։
Որոշ շրջանակներ նույնիսկ խոսում են ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարցի վերանայումն օրակարգ բերելու մասին։
Թուրքական իշխանությունները նշել են, որ հակված են կոշտ և «համարժեք» պատասխան տալու Բայդենի հայտարարությանը։
Այս համատեքստում ընդդիմությունն օրակարգ է բերել նաև ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի ավիաբազայից օգտվելու արգելք սահմանելու մասին իր առաջարկությունը։
Կարծիքներ