Մոսկվայում Նիդերլանդների հյուպատոսությունը դադարեցնում է կարճաժամկետ վիզաների տրամադրումը
Ռուսաստանում Նիդերլանդների հյուպատոսությունը հայտարարել է, որ ապրիլի 27-ից դադարեցնում է կարճաժամկետ վիզաների տրամադրումը, այդ թվում՝ տուրիստական։ Այս որոշման պատճառ է դարձել դիվանագիտական անձնակազմի կրճատումը։
Ապրիլի 19-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց 15 հոլանդացի դիվանագետների արտաքսման մասին։ Սա պատասխան էր Նիդերլանդների կողմից ձեռնարկված նմանատիպ միջոցառումներին, երբ մարտի վերջին ՌԴ դիվանագիտական առաքելության 17 աշխատակիցներ հռչակվեցին անցանկալի անձինք (persona non grata)։
Նիդերլանդների հյուպատոսությունը նշել է, որ այժմ իրենց երկրի տարածքում ռուսները կկարողանան ստանալ միայն մարդասիրական վիզաներ և ժամանակավոր կացության թույլտվություններ։
Կարծիքներ