Դարվին Նունյեսը բաց կթողնի Ուրուգվայի հավաքականի առաջիկա ընկերական խաղերը

Դարվին Նունյեսը բաց կթողնի Ուրուգվայի հավաքականի առաջիկա ընկերական խաղերը

«Լիվերպուլի» կենտրոնական հարձակվող Դարվին Նունյեսը վնասվածքի պատճառով չի մասնակցի Ուրուգվայի հավաքականի մարտ ամսվա ընկերական հանդիպումներին։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ հարավամերիկացիները Բասկոնիայի հետ կհանդիպեն շաբաթ օրը՝ մարտի 23-ին։ Երեքշաբթի օրը՝ մարտի 26-ին, Մարսելո Բյելսայի սաները կհանդիպեն նաև Կոտ դ’Իվուարի հետ:

Նշվում է, որ Նունյեսը լուրջ վնասվածք չի ստացել, սակայն «Լիվերպուլի» մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել և խնդրել է Ուրուգվայի հավաքականի ներկայացուցիչներին հարձակվողին չընդգրկել հայտացուցակում։

Նունյեսը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում