Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունից 1 զոհի և 1 տուժածի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Հաղորդագրության համաձայն՝ պայթյունից տուժածները գտնվել են տարբեր մեքենաներում։
Նշենք, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանն այնտեղ վերաբնակեցում է սկսել:
Կարծիքներ