Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ
Ուզբեկստանի մաքսային պետական կոմիտեն հունիսի 26-ին ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ է այրել Տաշքենդի ծայրամասում գտնվող ձեռնարկություններից մեկում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հաղորդել է Ուզբեկստանի Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) մամուլի ծառայությունը։
Ոչնչացված թմրանյութերի թվում եղել են 37,5 կգ հերոին, 184,7 կգ ափիոն, 413,8 կգ հաշիշ, 424,7 կգ մարիխուանա, 961,3 կգ կանեփ և այլն։ Բացի այդ, այրվել է թմրամիջոցների զգալի խմբաքանակ՝ հաբերով և լուծույթներով։
Մաքսային պետական կոմիտեից հայտնել են, որ թմրանյութերի ոչնչացումը հատուկ իրականացվել է հենց Թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրը՝ հունիսի 26-ին։
Կարծիքներ