Ալիևին հստակ ասել եմ՝ չի կարող տարածքային պահանջներ ունենալ ՀՀ-ից. Միշել

Ալիևին հստակ ասել եմ՝ չի կարող տարածքային պահանջներ ունենալ ՀՀ-ից. Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Գրանադայում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հնգակողմ հանդիպմանը մասնակցելու մերժումը։ 

«Ես երկու օր առաջ խոսել եմ նախագահ Ալիևի հետ և հստակ ասել եմ, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից։ Սա պետք է բարձրաձայն ասել և երաշախավորել, որ կա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում»,- ասել է նա։

Նա նշել է, որ մտադիր չէ մեկնաբանել Ալիևի՝ Գրանադա չգալու որոշումը։

«Ես անձամբ նրան կասեմ, թե ինչ եմ մտածում այդ մասին»,-հավելել է պաշտոնյան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում