Պատրաստ լինենք, որ հաջորդ տարվանից մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինաշխատանքները պետք է սկսենք. Ավինյան
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մասով կապալառու կազմակերպության կողմից նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին։ Այս պահին ընթանում են պարզ և համալիր փորձաքննության աշխատանքները, որոնց ավարտից հետո պատրաստ կլինեն շինարարության աշխատանքների վերաբերյալ մրցույթ հայտարարել․ այս մասին այսօր քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ փաստացի ստացել են «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ամբողջական փաթեթը. «Պետք է խնդրեմ այդ աշխատանքներն ամփոփելուց հետո միանգամից մրցույթի դնել։ Պատրաստ լինենք, որ հաջորդ տարվանից մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարական աշխատանքները պետք է սկսենք»։
Կարծիքներ