Հնդկաստանի վարչապետը Quad-ի գլխավոր նպատակն է համարում ազատ և բաց հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանը

Քառակողմ անվտանգության երկխոսության (Quad) հիմնական նպատակը, որն ընդգրկում է Ավստրալիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ը և Ճապոնիան, բաց և ազատ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է: Այս մասին երեքշաբթի օրը Տոկիոյում քառյակի գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Քառյակի մակարդակում, մեր փոխադարձ համագործակցության միջոցով, ամրապնդվում է ազատ, բաց և ներառական հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, սա բոլորիս ընդհանուր նպատակն է», - ասաց Մոդին:
Նրա խոսքով՝ Quad-ը կարճ ժամանակահատվածում կարեւոր տեղ է գրավել աշխարհում։ «Մեր փոխադարձ վստահությունը և մեր վճռականությունը նոր էներգիա և ոգևորություն են հաղորդում ժողովրդավարական ուժերին»,- ասել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը։
Նա նաև իր բարեմաղթանքները հայտնեց Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզին՝ ընտրություններում իր վերջին հաղթանակի կապակցությամբ։
Կարծիքներ