«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի վարքագիծը, վստահ եմ, որ իրավապահ մարմինների կողմից կստանա համապատասխան արձագանք. Նարեկ Զեյնալյան
««Իզմիրլյան» ԲԿ-ի հարգելի բուժանձնակազմ,
պատգամավորի թեկնածուի այն վկայականը, որ ձեր առջև թափահարել են, որպես «պատ ծակող» և որի միջոցով հնարավոր է ինֆորմացիա ստանալ, թե ով է մասնակցել քվեարկությանը, առավել ևս, թե ով ինչպես է քվեարկել՝ ՍՈՒՏ Է և էժանագին ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը»:
Պաշտոնապես հայտնում եմ ձեզ, որ որևէ մեկը, նաև պատգամավորի որևէ թեկնածու չի կարող տիրապետել նման ինֆորմացիայի։
Հորդորում եմ ձեզ մասնակցել ընտրություններին և քվեարկել ձեր նախընտրած քաղաքական ուժի օգտին։
Իսկ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի վարքագիծը, վստահ եմ, որ իրավապահ մարմինների կողմից կստանա համապատասխան արձագանք։
#ԱպագաԿա
#քպ3
Կարծիքներ