Էրդողանը ապտակել է տղային, ով թուրքական ավանդույթի համաձայն, չի համբուրել իր ձեռքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեւծովյան Ռիզե նահանգում բնական աղետներից տուժած ընտանիքներին բնակարանների բանալիները հանձնելու արարողության ժամանակ թեթև ապտակել է փոքր երեխայի այտին, որը չի համբուրել նրա ձեռքը։
Այն բանից հետո, երբ տղան դա արել է, թուրք առաջնորդը նրան փող է տվել, ինչպես տեղական ավանդույթն է թելադրում։
Թուրքիայի կենտրոնական հեռուստաալիքներն անտեսել են անցած շաբաթ օրը տեղի ունեցած այս միջադեպը, միևնույն ժամանակ այն բուռն քննարկումների տեղիք է տվել սոցիալական ցանցերում։
Թուրք առաջնորդի գործողությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, սակայն շատ օգտատերեր նշում են, որ սա երեխայի նկատմամբ կոպիտ վերաբերմունք չէր, և թեթև ապտակը հասցվել էր որպես ավանդույթների հիշեցում։ Թուրքիայում ընդունված է համբուրել մեծերի ձեռքն ու դնել ճակատին, սա հարգանքի նշան է համարվում։
Էրդողանը բազմաթիվ նման արարողությունների ժամանակ գումար է տալիս դեռահասներին ու երեխաներին:
Կարծիքներ