Բուլղարիայում ձերբակալել են նախկին վարչապետ Բոյկո Բորիսովին
Նախկին վարչապետ և «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը ձերբակալվել է և հաջորդ 24 ժամն անցկացրել Ազգային ոստիկանության գլխավոր վարչությունում։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Մենկո Մենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Բուլղարիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր Բորիսովի և մի շարք այլ քաղաքական գործիչների ձերբակալության մասին՝ մանրամասնելով, որ ոստիկանական լայնածավալ գործողություն է իրականացվում՝ կապված եվրոպական միջոցների չարաշահման 120 դեպքի հետաքննության հետ։
Կարծիքներ