Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն Խոր Վիրապ վանական համալիրում

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն Խոր Վիրապ վանական համալիրում

Զինված ուժերում մեկնարկել են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։ Հուլիսի 24-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի երդման հանդիսավոր արարողությունը կայացել է Խոր Վիրապ վանական համալիրում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով​ պաշտպանել երկրի սահմանները։ Հրամկազմը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին՝ հրահանգավորելով լինել զգոն և խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում