Թրամփը կարող է մինչև ընտրությունները հայտարարել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու մասին. Ջոն Բոլթոն

Թրամփը կարող է մինչև ընտրությունները հայտարարել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու մասին. Ջոն Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կարող է նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններից առաջ հայտնել ԱՄՆ-ի` ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու մասին, գրում է ՏԱՍՍ –ը։

«Դեռ 3 ամիս կա ⌈մինչ ընտրությունները-խմբ.⌉, իսկ ամերիկյան քաղաքականության տեսանկյունից դա մի հավերժություն է։ Ինչպես մենք ենք անվանում, «Հոկտեմբերյան անակնկալի» հնարավորություն, շատ հավանական է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ չորրորդ հանդիպումը լինի, որի շրջանակներում խաղաղություն հաստատվի Կորեական թերակղզու հետ և վերջ դրվի միջուկային զենքի ծրագրին»,- նշել է Բոլթոնը։ Նախկին խորհրդականը նաև պարզաբանել է, որ հնարավոր է, որ Թրամփը մինչև իր ընտրություններն ԱՄՆ ուժերը Աֆղանստանից դուրս բերելու որոշում կայացնի, կամ հայտարարի երկրի՝ ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու մասին։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում