Պաշտոնական․ Մխիթարյանը մնում է Ռոմայում

Պաշտոնական․ Մխիթարյանը մնում է Ռոմայում

«Ռոման» պաշտոնական կայքում հայտնել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Այն նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

«Այս երկու տարվա մեջ «Ռոման» գրավել է ինձ։ Եվ դա շնորհիվ երկրպագուների անհավանական կրքի»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում