ԵՄ-ն կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքը կանխարգելելու ծրագիր է մշակում
Եվրամիությունը կորոնավիրուսի երկրորդ ալիքի կանխարգելման ծրագիր է մշակում, որպեսզի չլինի կրկնակի կարանտին և տնտեսության դադարեցում՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Եթե որոշ շրջաններում մեզ ստիպեն զսպել համավարակը, ապա մենք դա անելու ենք արդյունավետ՝ կանխելու գլոբալ կարանտինի վերսկսումը և տնտեսության նոր դադարեցումը», – մեջբերվում են առողջապահության հարցերով Եվրոպական հանձնակատար Ստելլա Կրիակիդեսի խոսքերը:
Եվրոպայում 2,6 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ապաքինվել է 1,5 միլիոն մարդ, մահացել է մոտ 200 հազար մարդ:
Կարծիքներ