Շուրջ 20 երկրի ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին
Շուրջ 20 պետությունների ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին TASS-ին ասել Է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք արդեն ունենք շուրջ 20 հաստատված հրավեր, այսինքն՝ շուրջ 20 երկիր հաստատել է մասնակցությունը Կազանի գագաթնաժողովին՝ առաջնորդների մակարդակով։ Այս ցանկը շարունակում է ընդլայնվել»,- ասել է Ռյաբկովը։
BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-ից 24-ը։Ավելի վաղ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։
Կարծիքներ