Երևանի նոր քաղաքապետ է ընտրվել Հրաչյա Սարգսյանը
![Երևանի նոր քաղաքապետ է ընտրվել Հրաչյա Սարգսյանը](https://freenews.am/uploads/images/image_750x_61c31dbae07fb.jpg)
Երևանի ավագանին նոր քաղաքապետ է ընտրել Հրաչյա Սարգսյանին։
Հրաչյա Սարգսյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել ավագանու 44, դեմ՝ 10 անդամ, անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն էր սկսել և քաղաքապետի պաշտոնում առաջադրել էր քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Մարությանին անվստահություն հայտնելու հարցն ավագանին քննարկեց դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում:
Կարծիքներ