Հայտնի են Վահագն Դավթյանի և Արթուր Դավթյանի գրանցած արդյունքները

Հայտնի են Վահագն Դավթյանի և Արթուր Դավթյանի գրանցած արդյունքները

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը մեկնարկեցին Փարիզ-2024-ում:

Փարիզի Bercy արենայում ընթացող Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարի 2-րդ ենթախմբում էին ընդգրկված նաև երկու Դավթյանները:

Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում ստացավ 14.666 միավոր: Իսկ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում արժանացավ 14.733 միավորի: 

Մարմնամարզիկների վերջնական արդյունքները հայտնի կլինեն Երևանի ժամանակով երեկոյան 22:00-ից հետո, երբ իրենց ելույթները կավարտեն նաև 3-րդ ենթախմբում ընդգրկված մարզիկները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում