Գյուղացիների հետ շփումներից շատ տարօրինակ փաստեր ի հայտ եկան, որ իմ մտքով չէր էլ անցնի․ Փաշինյան

Գյուղացիների հետ շփումներից շատ տարօրինակ փաստեր ի հայտ եկան, որ իմ մտքով չէր էլ անցնի․ Փաշինյան

Երբ գործիքը ստեղծվում է, մենք պետք է ջանք գործադրենք, որ մեր սիրելի քաղաքացիները հասկանան՝ դա իրենց համար է, և մենք անընդհատ այստեղ այդ խնդիրն ենք ունենում։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով գյուղատնտեսական ապահովագրությանը՝ նշեց, որ դա գաղափարախոսական հարց է։

Վարչապետը նշեց, երբ բարի նպատակադրումներով բարեփոխումներ են իրականացնում, հետո ստիպված են լինում հետ պտտել այդ բարեփոխումները, քանի որ այդ բարեփոխումը օգտագործվում է, ոչ թե զարգանալու համար, այլ այդ պահին փոքր օգուտ ստանալու համար։

«Երբ մենք խոսում ենք հոգատար հանրության մասին, այս հոգատար հանրության ատրիբուտներից մեկը դա է, որ երբ ճանապարհ ենք սարքում, հաջորդ շաբաթվա առաջին գործը չլինի, որ այդ ճանապարհի վրայով մի հատ խողովակ քաշենք, այդ ասֆալտը քանդելով»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում