Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, ինը` վիրավորվել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի օդերևութաբանական ծառայությանը։
Ուրբաթ օրը Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնն այնտեղ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Սիբոլգա քաղաքից (մոտ 79,7 հազար մարդ) քաղաքից 37 կմ հյուսիս, որը գտնվում է Արևմտյան Սումատրա նահանգում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Կարծիքներ