20.000 դրամ օրական և ճկուն բոնուսային համակարգ՝ փողոց փակողների համար. աղբյուր
Այսօր Civic.am-ի խմբագրություն է զանգահարել 40-ն անց մի քաղաքացի և պատմել, որ իրեն ու 17-ամյա որդուն ևս առաջարկել են մասնակցել փողոց փակելու ակցիաներին։ Առաջարկը, ըստ նրա, այսպիսին է՝ անկախ ամեն ինչից, փողոց փակողը օրական կստանա 20 000 դրամ և լրացուցիչ 2000՝ ընդմիջման համար, սակայն եթե փողոց փակողների իրենց խումբը հաջողի մի փողոց փակ պահել ուղիղ մեկ ժամ, կստանա լրացուցիչ 5000 դրամ, եթե բերման ենթարկվի՝ լրացուցիչ 10 000։ Այս մասին գրում է Civic.am-ը։
Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հրաժարվել մասնակցել նման լավ բոնուսային համակարգով ցույցերին։ Պատասխանը առավել քան հստակ էր՝ ոճրագործների հետ ճանապարհ չունեմ անցնելու կամ փակելու, էլ չասած, որ Մոնումենտի թաղերի ինչքան թմրամոլ կա, նրանց են հավաքել, չեմ ուզի որդիս նրանց հետ շփվի անգամ։
Ջոնիկ Պետրոսյան
Կարծիքներ