ԱԳ փոխնախարարներն ԱՄՆ դեսպանին են ներկայացրել Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ դիրքորոշումները
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանը մայիսի 8-ին ընդունել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի միջև տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ:
«ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ», ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
Կարծիքներ