Լեհաստանում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Լեհաստանի հարավ -արեւմուտքում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:
Էպիկենտրոնը գտնվել է Լեգնիկա քաղաքից 32 կմ հյուսիս, որտեղ ապրում է մոտ 106 հազար մարդ:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Կարծիքներ