ԱՄՆ-ն շուտով կարող է հաստատել Pfizer դեղամիջոցը երեխաների պատվաստման համար
ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը (FDA) առաջիկա շաբաթների ընթացքում կարող է հավանություն տալ Pfizer-ի եւ BioNTech-ի օգտագործմանը մինչեւ 12 տարեկան երեխաներին պատվաստման համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով փորձագետներին:
«Կարելի է ենթադրել, որ մինչեւ Հելոուինը (հոկտեմբերի 31) պատվաստումները կսկսվեն, սակայն դա որոշակի ժամանակ կպահանջի»,- ասում է FDA-ի՝ պատվաստումների մասով խորհրդատու բժիշկ Ջեյմս Հիլդրեթը: Երեխաների շրջանում հոսպիտալացումների թիվը բարձր մակարդակի վրա է, հայտնում է հեռուստաալիքը:
Անցած շաբաթ յուրաքանչյուր օր հիվանդանոց էր ընդունվում միջինում 311 երեխա:
«Ի վերջո, եթե մենք ցանկանում ենք վերջ դնել այս համավարակին Միացյալ Նահանգներում, մենք պետք է պատվաստենք երկրի բնակչության 85-90 տոկոսին: Դա նշանակում է՝ բոլոր մեծահասակներին, բոլոր դեռահասներին եւ մեծ թվով երեխաների»,- նշել է Հյուսթոնի Բեյլորի բժշկական քոլեջի արեւադարձային բժշկության ազգային դպրոցի դեկան Փիտեր Հոթեսը: Նա հավելել է, որ այս տարիքային խմբի իմունիզացումը կօգնի պաշտպանել ոչ միայն իրենց, այլեւ ամբողջ բնակչությանը:
Կարծիքներ