Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործն ուղարկվել է դատախազին այն հաստատելու միջնորդությամբ

Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործն ուղարկվել է դատախազին այն հաստատելու միջնորդությամբ

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։

Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Գործն այսօր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք՝ 8 տարվա ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր:

Ի թիվս այլ մեղադրանքների՝ նախկին ոստիկանապետը մեղադրվում է մոտ 2 մլրդ դրամ գույքի փողերի լվացում կատարելու մեջ:

Նրանց վերաբերյալ 2 առանձին գործերը միացվել են և քննվում են մեկ վարույթում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում