Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2022 թ․ ապրիլի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022 թ․ ապրիլի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները:
Նախ ներկայացվել է 2022 թ․ հունվար-ապրիլը՝ 2021 թ․ հունվար-ապրիլի համեմատությամբ:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%: Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.6%-ով, ծառայություններինն աճել է 23.5%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 7.8%-ով, շինարարության ծավալն աճել է 9.0%-ով, արտահանման ծավալն աճել է 25.2%-ով, ներմուծմանը՝ 39.1%-ով:
Ներկայացվել է նաև 2022 թ․ ապրիլը 2021 թ․ ապրիլի համեմատությամբ:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.8%:
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.2%-ով, ծառայություններինը՝ 27.1%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.6%-ով, շինարարության ծավալն աճել է 15.6%-ով, արտահանման ծավալն աճել է 19.8%-ով, ներմուծմանը՝ 24.1%-ով։
Կարծիքներ