Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարի հետ
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի գլխավորած պատվիրակությանը։
Էկոնոմիկայի նախարարը բարձր է գնահատել հայ և իտալացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, ընդհանուր հետաքրքրությունները, ինչպես նաև երկու երկրների տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայությունը։
Նախարարը հյուրերին ներկայացրել է Տնտեսության արդիականացման միջոցառումը և Գագարին ներդրումային նախագիծը, որոնց շրջանակներում ևս կարելի է ծավալել արդյունավետ համագործակցություն։
Կարծիքներ