Թրամփի նախընտրական շտաբը պահանջում է ձայների վերահաշվարկ անել Վիսկոնսին նահանգի երկու շրջաններում

Թրամփի նախընտրական շտաբը պահանջում է ձայների վերահաշվարկ անել Վիսկոնսին նահանգի երկու շրջաններում

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբը 3 մլն դոլար է փոխանցել Վիսկոնսին նահանգի իշխանություններին՝ երկու շրջանում ձայների վերահաշվարկ անելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հանրապետական գործչի ընտրական շտաբի հայտարարության մեջ:

«Այդ երկու շրջաններն ընտրվել են, քանի որ այնտեղ վատագույն խախտումներ են տեղի ունեցել: Նախընտրական շտաբը 3 մլն դոլար է փոխանցել Վիսկոնսինին, որպեսզի փակի վերահաշվարկի ժամանակ առաջացող հնարավոր ծախսերը»,- ասվում է փաստաթղթում:

Ընտրական շտաբից հայտնել են, որ նոյեմբերի 18-ին պաշտոնական դիմում են ներկայացրել՝ ձայների վերահաշվարկի խնդրանքով:

Նշենք, որ Թրամփն այսօր ևս մեկ անգամ հայտարարել էր ընտրություններում հաղթելու մասին՝ շեշտելով, որ երկրի ողջ տարածքում ընտրակեղծիքներ են եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում