Պուտինը չի տեսնում որևէ խնդիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։
«Չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը հիմա ՝ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Մենք պատրաստ ենք աջակցել խաղաղ բանակցությունների վերսկսմանը ՝ խաղաղության համաձայնագրի կնքման հույսով, առաջարկել ենք բոլոր գործընկերներին հավաքվել Մոսկվայում»,- հայտարարել Է Պուտինը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
ՌԴ նախագահի խոսքով՝ զուտ տեխնիկական բնույթի հարցեր կան ՝ կապված սահմանազատման և սահմանագծման հետ։
«Մի ուղղությամբ 100 մ, մեկ այլ ուղղությամբ՝ մեկ կիլոմետր, դա արդեն կարևոր չէ։ Երկու կողմերի բարի կամքի դեպքում այս ամենը կարելի է անել»,- հավելել է Պուտինը։
Կարծիքներ