Վիետնամում հանդիպող սարդի տեսակը ցերեկային ժամերին գիշատիչներից պաշտպանվելու համար վերածվում է «տերևի»
Վիետնամում հայտնաբերված, սակայն այլ ասիական երկրներում ևս հանդիպող սարդի տեսակը՝ Poltys mouhoti-ը, ցերեկային ժամերին գիշատիչներից պաշտպանվելու համար քողարկվում է՝ վերածվելով «տերևի», գրում է Oddity Central-ը։
Նշվում է, որ սարդը ինքնապաշտպանական նպատակով «տերևի» վերածվելու համար ոտքերը որովայնի մոտ է ծալում և վեր բարձրացնում՝ ստեղծելով տերևի ցողունի տպավորություն։
Հատկանշական է, որ սարդերի մեջքի հատվածը կանաչ է, երբեմն էլ՝ շագանակագույն, ինչն ավելի համոզիչ է դարձնում նրանց «կերպարանափոխությունը»։
Նշենք, որ կենդանիներն իրենց «որսն» իրականացնում են հիմնականում գիշերային ժամերին։
Կարծիքներ