Բայդենին հորդորել են արգելել նավթի արտահանումը բենզինի գների աճի պատճառով
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը բախվում Է աճող ճնշման հետ, այդ թվում՝ իր կուսակիցների կողմից, որոնք նրան կոչ են անում՝ կարգավորել բենզինի գների աճի հարցը երկրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այս շաբաթ տասնմեկ դեմոկրատ-սենատորներ կոլեկտիվ նամակում նախագահից պահանջել են՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել:
Ուղերձում խոսվում Է «չարդարացված բեռի մասին», որն ընկած Է տնային տնտեսությունների եւ փոքր բիզնեսի վրա, եւ կոչեր կան նավթի արտահանումն արգելելու վերաբերյալ: ԱՄՆ-ի Կոնգրեսը համապատասխան արգելքը, որը գործել Է 40 տարի, հանել Է 2015 թվականին, ինչը հանգեցրել Է աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության եւ խարխլել մի շարք պետությունների տնտեսությունը, գրում Է Bloomberg-ը:
Ներկայում Նահանգներն աշխարհում խոշորագույն նավարտադրողներն են, ընդ որում՝ ամերիկյան նավթն ստանում Է ավելի քան 50 երկիր, իսկ մատակարարումների ծավալները հաճախ գերազանցում են ՕՊԷՔ-ի անդամներից յուրաքանչյուրի ցուցանիշը, բացառությամբ Սաուդյան Արաբիայի: Արգելքի վերադարձը կնվազեցնի WTI նավթի գինը, բայց բացասաբար կազդի թերթաքարային նավթի արտադրողների վրա, որոնք վերականգնվում են անցյալ տարի շուկայի աննախադեպ անկումից հետո:
Իրենց հերթին, Մեքսիկական ծոցի նավթավերամշակողները, որոնք կախված են ներմուծվող նավթից, վերջին հաշվով կարող են բախվել արտասահմանում հումքի գնման Էլ ավելի մեծ ծախսերի հետ: «Եթե արգելափակվի նավթի ձեռքբերման հնարավորությունը եւ հրահրվի WTI նավթի գնի արհեստական անկում, դա, հավանաբար, ավելի շատ կվնասի նավթ արտադրողներին, քան թե կօգնի վարորդներին»,-ասել Է ClearView Energy Partners հետազոտական ընկերության կառավարիչ տնօրենը:
ԱՄՆ-ի դաշնակիցների համար, որոնք Էներգետիկական ճգնաժամ են վերապրում, որն արդեն ԷլեկտրաԷներգիայի մի քանի բրիտանացի մատակարարների հանգեցրել Է սնանկացման եւ մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների փակմանը Եվրոպայում, ամերիկյան նավթի մատակարարումներից օգտվելու հնարավորության կորուստը կլիներ լուրջ հարված: ԱՄՆ-ի արտահանման ծավալը կանոնավոր կերպով գերազանցում Է օրական 3 միլիոն բարելը, ինչն ավելի շատ Է, քան արտադրում են ՕՊԷՔ-ի խոշորագույն անդամ երկրները, ներառյալ Քուվեյթը եւ Իրանը: «Արգելքի հետեւանքները չափազանց զգալի կլինեն»,-նախազգուշացնում Է Tortoise Capital Advisors-ի պորտֆելային կառավարիչ Մեթ Սալլին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ