Ռուսաստանում անտառային հրդեհների տարածքն ավելացել է 6,4 հազար հեկտարով

Ռուսաստանում անտառային հրդեհների տարածքն ավելացել է 6,4 հազար հեկտարով

Ռուսաստանում անտառային հրդեհների ընդհանուր տարածքը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 6,4 հազար հեկտարով և կազմել 42,2 հազար հեկտար, կիրակի հայտնել է ՀԴԲ «Ավիալեսոոխրանա» մամուլի ծառայությունը։ Շաբաթ առավոտվա դրությամբ Ռուսաստանում 112 անտառային հրդեհ է գրանցվել՝ 35892 հա տարածքում։

Առավել ընդարձակ անտառային տարածքները, ներառյալ նրանք, որտեղ հրդեհներն արդեն մեկուսացվել են, այրվում են Կրասնոյարսկի երկրամասում (14,284 հա), Իրկուտսկի մարզում (11,479 հա) և Անդրբայկալյան երկրամասում (7,839 հա): Նաև զգալի անտառային տարածքներ են այրվում Տիվայի Հանրապետությունում (4694 հա) և Խակասիայում (1245 հա):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում