Հարավային Կուրիլները Ճապոնիայի ԱԳՆ զեկույցում ճանաչվել են որպես «ապօրինի օկուպացված»
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը «Կապույտ գրքի» դիվանագիտության ամենամյա զեկույցում Կուրիլյան կղզիների հարավային հատվածը որակել է որպես «ապօրինի օկուպացված»: Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին ուրբաթ օրը կառավարության նիստում ներկայացրել է զեկույցը, հաղորդում է Kyodo գործակալությունը:
Զեկույցում ներառված էր այն ձևակերպումը, որ Կուրիլների հարավային մասը հանդիսանում է «Ճապոնիայի նախնիների տարածքները, որոնք ներկայումս անօրինական կերպով օկուպացված են Ռուսաստանի կողմից»։ Կապույտ գրքի զեկույցում այս արտահայտությունը չի օգտագործվել 2011 թվականից։ Փաստաթղթի պաշտոնական հրապարակումը սպասվում է առաջիկա օրերին։
Կարծիքներ