Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները

Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան կարող է դաշինքի անդամ դառնալ մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան մայիսի 14-ին: 

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նրա հայտարարությանը:

«Ես ակնկալում եմ, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի ընտրությունները»,-ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Շվեդիայի համար այդ հարցի լուծման որոշակի ժամկետ չկա: Սթոլթենբերգը նաև նշել է, որ այդ Սկանդինավյան երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու դեպքում դաշինքն ավելի շատ հնարավորություններ կստանա հեռավոր Հյուսիսում իրադրությունը վերահսկելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում