Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվել է Ալավերդի քաղաքում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 20-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցից բերման է ենթարկվել 28-ամյա Արմեն Հ.-ն, որը հուլիսի 15-ից Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արմեն Հ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Կարծիքներ