Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 796 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 796 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 796 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 088 մարդ, ևս 17-ը՝ մահացել։

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 41 684 թեստ։

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 6.71%, վերջին 14 օրվանը –6,73%, վերջին 7 օրվանը –7%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 413 626 դեպք: Այստեղից ապաքինվել է 379 685 մարդ, մահացել՝ 5 768 պացիենտ:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 450 026 մարդ, օրական՝ 17 133:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում