Ռուսաստանի ԱԳ նախարարը Հռոմում կհանդիպի Թուրքիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպումներ կունենա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ակնկալվում են նաև Լավրովի հանդիպումները ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դևիդ Բիզլիի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի հետ:
Կարծիքներ