Ամերիկյան ինդեքսներն աճել են

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաների օգոստոսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 26828.47 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 3306.51 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 10941.17 կետ:

 
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում