ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին

ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի  ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 14-ին այցելել է Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական  բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Անահիտ Մանասյանը շրջել է տարածքով, ծանոթացել երեխաների խնամքի կազմակերպմանը, իրավունքների ապահովման վիճակին, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը։

«Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ», ֊ նշել է Անահիտ Մանասյանը։

Այցի ավարտին Պաշտպանը երեխաներին հանձնել է հուշանվերներ։

Մարդու իրավունքների պաշտպանը երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից խիստ կարևորում է տարբեր գործոններով պայմանավորված՝ երեխայի խնամքն իր կենսաբանական ընտանիքում ապահովելու անհնարինության դեպքում, այլընտրանքային խնամքի այնպիսի տեսակի ընտրությունը, որն երեխայի համար ապահովում է ընտանեկան միջավայր և երաշխավորում է երեխայի իրավունքները` խնամքի տրամադրման ողջ գործընթացում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում