Թուրքիան մտադիր է թարմացնել ԵՄ-ի հետ մաքսային միության համաձայնագիրը

Թուրքիան մտադիր է թարմացնել ԵՄ-ի հետ մաքսային միության համաձայնագիրը

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է Ստամբուլում անցկացված «Պալատների համաշխարհային ֆեդերացիայի» գլխավոր խորհրդի նիստին:

Ինչպես հայտնել է Ermenihaber-ը, ելույթի ընթացքում Բոլաթն անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) հետ կնքված «Մաքսային միության համաձայանգրին» և Թուրքիայի արտահանման տվյալներին:

«Գիտենք, որ Թուրքիայի արտահանումների 41 տոկոսին համապատասխան մասնաբաժինը ԵՄ-ինն է: Մենք հույս ունենք, որ առկա մաքսային միության համաձայնագիրը (ԵՄ-ն-խմբ.) կվերանայի և կթարմացնի: Վերջերս՝ մինչև երեք ամիս առաջ Բրյուսելում մեկնարկել են բարձր մակարդակի երկխոսության և բանակցության նիստեր»,-ասել է նա:

Բացի այդ, Բոլաթն ընդգծել է, որ այդ համաձայնագրով ԵՄ-ի և Թուրքիայի միջև լավ տնտեսական հարաբերություններ են ձևավորվել:

Նախարարը խոսել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին և ընդգծել, որ դրա, ինչպես նաև «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ իրենք ցանկանում են իրականացնել այն, ինչը ստացվել է «Մետաքսի ճանապարհի» շնորհիվ. հարյուրամյակներ շարունակ կապ ունենալ Եվրոպայի հետ:

Այս պարագայում Հայասատանով և Ադրբեջանով անցնող, այսպես կոչված միջանցքը Թուրքիային հնարավորություն կտա ապահովել թյուրքական պետությունների ամբողջական կապը, ինչպես նաև կյանքի կոչել թուրքական երազանքը՝ «Պանթjուրքիզմը», որտեղ իշխող և գլխավոր պետությունը լինելու է Թուրքիան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում