Amazon-ը երկրորդ սերիալը կնկարահանի Սերխիո Ռամոսի մասին (ֆոտո)

Amazon-ը երկրորդ սերիալը կնկարահանի Սերխիո Ռամոսի մասին (ֆոտո)

Amazon ընկերությունը վավերագրական սերիալ կնկարահանի Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի մասին։ Այն կկոչվի «Լեգենդ Սերխիո Ռամոսի մասին» եւ բաղկացած կլինի 6 մասից։ Սերիալը հասանելի կլինի միայն Amazon Prime Video հարթակում։

«Անհամբեր սպասում էի այս նորությունը ձեզ հայտնելուն։ Այդ օրը եկավ։ «Լեգենդ Սերխիո Ռամոսի մասին» սերիալը շուտով կհայտնվի Amazon-ում։ Հույս ունեմ՝ կհավանեք այն»,- Ինստագրամում գրել է Սերխիո Ռամոսը՝ հրապարակելով լուսանկար։

Իսպանիայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստի մասին առաջին սերիալը Amazon-ը ներկայացրել էր 2019թ․ սեպտեմբերին։ Այն կոչվում էր «Սերխիո Ռամոսի ոգին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում