Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը գումար վաստակելու նոր միջոց են գտել
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը մարտի վերջին հրաժարվել են բրիտանական թագավորական ընտանիքից, ինչից հետո զրկվել են ֆինանսավորումից: Նրանք այլեւս չեն կարող հարկատուների միջոցների վրա հույս ունենալ, եւ այժմ նրանց միակ ֆինանսական աջակցությունը արքայազն Չարլզն է, որը ամուսիններին գումար է հատկացնում սեփական գրպանից:
Այժմ սասեքսի դուքսերը եկամուտների նոր աղբյուր են գտել՝ Մեգանը եւ Հարին համագործակցության համաձայնագիր են ստորագրել Նյու Յորքի Harry Walker Agency գործակալության հետ:
Այժմ դուքսները ելույթ կունենան տարբեր կոնֆերանսների եւ ֆորումների ժամանակ եւ լավ գումար կվաստակեն: Նման մեկ ելույթի համար դուքսներին կարող են վճարել մոտ մեկ միլիոն դոլար։
Նախօրեին արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ արքայազն Հարին Լոնդոն է ժամանել միայնակ՝ առանց կնոջ եւ որդու: Հավանաբար, արքայազնը պետք է լուծեր վիզայի հետ կապված հրատապ հարցերը։ Իսկ Մեգանը թագավորական սիմվոլիկայի հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքով որերորդ անգամ բարկացրել է բրիտանացիներին։
Կարծիքներ