Օրերով մեր հերոս տղաների կենացն եք խմում, ովքեր արյան գնով պահում են էս երկիրը խոզերի ներթափանցումից, շարունակությունը մտորեք. Սոֆիա Հովսեփյան
ԱԺ <<Իմ քայլը>> խմբակցության խատգամավոր Սոֆիա Հովսեփյանը գրել է.
<<Սևանի մայրուղով անցնում եմ ու մեկ էլ տեսնեմ մի քանի մեքենա է կանգնած և մեքենայի կողքին մի քանի երիտասարդ ուրախ ֊ զվարթ։ Առաջին հայացքից փառահեղ է, քանի որ երիտասարդները ուրախանում են, բայց երկրորդ հայացքից ամեն ինչ փշրվեց։Երիտասարդներից մեկը ձեռքի շշով ջուրը դատարկեց ու շպրտեց խոտերի մեջ։ Բնականաբար ընթացքս ընդհատվեց։ Ես հետ եմ գնում դեպի երիտասարդներ, իսկ մի քիչ հեռու կանգնած ոստիկանները ազդանշան են տալիս, որ ճանապարհն ուղիղ է հետ մի գնացեք։ Հա այն որ ինքը անտեսել էր էդ պահը դեռ համարեն անուշադրության, բայց ես էլ անտեսեցի ազդանշանը և հասա մեքենաներին.
֊ Բարև ձեզ, ներեցեք ձեզանից որ մեկը դատարկ տարրան նետեց։
Խառնված իրար նայեցին մեկը արձագանքեց։
֊Ես, խի ։
֊ Անհարմար չզգացիք ձեր արածից։
֊ Էդքան աղբը չտեսաք իմ քցածը տեսաք ։
֊ Չէ, չտեսա, քանի որ գիտեմ բոլորը Ձեր նման են մտածել ու աղբը շպրտել, ես կանգնում եմ այստեղ մինչև ձեր քցածը հանեք։
֊ Էդ ոնց ։
֊ Չհասկացաք, ասեցի կանգնում եմ այստեղ մինչև...
Խոսքս կիսատ է թողնում
֊Տիկին էդ ի՞նչ ձև եք խոսում, ինչ է նշանակում չհասկացաք։
֊ Հասկացաք, ֊ արդեն տոնս փոխած, Դե աղբը հանե՛ք։
Հետո նկատեցի կանանց, ովքեր մեքենայի պատուհանից նայում էին, ասացի.
-Գոնե իրենցից անհարմար զգայիք։ Բայց հետո հասկացա, որ այնքան սխալ դիտարկում էր վերջինը, որ եթե այդ արժեհամակարգի կրող լինեին, ապա այդ քայլը չէր լինի։
Ասածս ինչ է. օրերով մեր հերոս տղաների կենացն եք խմում, ովքեր արյան գնով պահում են էս երկիրը խոզերի ներթափանցումից, շարունակությունը մտորեք...
Մոթեյի խոսքը տեղին է. « Կենացս մի՛ խմեք, իմ գործը շարունակեք»։
Դժվարը տղեքը անում են, ամենահեշտը մնացածով անենք>>:
Կարծիքներ