Բելառուսում հեռուստահաղորդավարները զանգվածաբար ազատման դիմումներ են ներկայացրել
Միանգամից մի քանի բելառուսական հեռուստահաղորդավարներ հայտարարել են պետական հեռուստաալիքներում աշխատանքից ազատվելու իրենց որոշման մասին: Նրանք դա անում են՝ ի նշան իշխանությունների գործողությունների դեմ բողոքի:
Այսպես, երկրում հայտնի երեկոյան շոուի հաղորդավար Եվգենի Պերլինը Instagram-ում գրել է, որ «Բելառուս-1» հեռուստաալիքով հեռարձակումը վերջինն է եղել չորեքշաբթի օրը: «Ի՞նչ պատահեց իմ Բելառուսին», – հարցնում է նա: Պերլինը հավելել է, որ սա իր որոշումն է և ոչ ոք չի ազդել դրա վրա։
Այնուհետև բելառուսական մեկ այլ հեռուստահաղորդավար Օլգա Բելմաչն է հայտարարել «Բելառուս-1» հեռուստաալիքից իր աշխատանքից հեռանալու մասին:
Նա բելառուսներին կոչ է արել դիմանալ։: «Ուժայիններ, կանգ առեք» – գրել է նա Facebook- ում:
Այլևս չի ցանկանում աշխատել նաև հեռուստահաղորդավար Սերգեյ Կոզլովիչը: Նա Instagram- ում գրել է, որ հեռանում է հեռուստատեսության լրատվական գործակալությունից:
Կարծիքներ