Գերմանիայում ձերբակալել են քովիդով հիվանդներին սպանած բժշկին

Գերմանիայում ձերբակալել են քովիդով հիվանդներին սպանած բժշկին

Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է բուժաշխատողի ձերբակալության մասին, որը կասկածվում է COVID-19-ով հիվանդների սպանության մեջ:

Ըստ Morgenpost- ի՝ նոյեմբերի 18-ին բերման է ենթարկվել Էսենի համալսարանական հիվանդանոցի բժիշկը: Ոստիկանությունը կասկածում է, որ նոյեմբերի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում նա սպանել է իր երկու հիվանդներին: Ենթադրաբար, «ծանր» հիվանդներին բժիշկը դեղամիջոցներ է ներարկել, որոնք կենսական գործառույթների դադարեցում են առաջացնում:

Հայտնի է, որ դեղամիջոցների ներարկման պահին 47 և 50 տարեկան տղամարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են գտնվել: Այժմ ձերբակալված բժիշկը պնդում է, որ հիվանդներն իրենք են ցանկացել մահանալ առանց տանջանքի, և նա միայն փորձել է մեղմել նրանց տառապանքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում