Ֆրանսիայի ԱԳ ու պաշտպանության նախարարները կարևորել են երկխոսությունը ՌԴ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև

Ֆրանսիայի ԱԳ ու պաշտպանության նախարարները կարևորել են երկխոսությունը ՌԴ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և պաշտպանության գերատեսչության ղեկավար Ֆլորանս Պարլին իրենց ռուս գործընկերների՝ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն ընդգծել են ԵՄ- Ռուսաստան, ՆԱՏՕ-Մոսկվա երկխոսության պահպանման կարևորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Նախարարները բարձրացրել են ռազմավարական կայունությանը վերաբերող հարցեր՝ անհանգստություն հայտնելով Եվրոպայում սպառազինությունների վերահսկման ռեժիմների անհետացման կապակցությամբ… Նրանք ընդգծել են Եվրամիության և Ռուսաստանի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ երկխոսության  պահպանման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների նախարարների միջև «2+2» ձևաչափով հանդիպումը կայացել է Փարիզում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում