Լուգանսկի ղեկավարը հայտարարել է, որ Դոնբասը կդառնա Ռուսաստանի մաս
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը համոզմունք է հայտնել, որ Դոնբասը կդառնա Ռուսաստանի մաս «երբ գա ժամանակը»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ ... Ես կասկած չունեմ, որ Դոնբասը մեծ Ռուսաստանի մաս կդառնա, երբ գա ժամանակը, և, իհարկե, մեզ մեծ ապագա է սպասվում: Բայց մենք դրա համար պետք է պայքարենք: Եվ մենք կշարունակենք պաշտպանել մեր շահերը»,- ասված է Պասեչնիկի
hայտարարության մեջ:
Լուգանսկի ղեկավարն ընդգծել է, որ Դոնբասի հանրապետությունները 2014 թվականին ինքնուրույն կատարել են իրենց ընտրությունը. «Սա Ռուսաստանի հետ ինտեգրման կուրսն է»: «Փաստացիորեն մենք արդեն նրա հետ ենք: Ռուսաստանի Դաշնությունն անընդհատ օգնություն է ցուցաբերում, առանց որի Դոնբասը չէր գոյատևի. սա քաղաքական, հումանիտար և տնտեսական օգնություն է: Հումանիտար շարասյունները, «սպիտակ Կամազները» արդեն դարձել են Ռուսաստանի եղբայրական օգնության խորհրդանիշը Դոնբասին»,-ասել է Պասեչնիկը:
Կարծիքներ